ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման խնդրին՝ տեղեկացնելով, որ հարցն իրենց ամենօրյա աշխատանքային ռեժիմի շրջանակում է, ինչի համար սեպտեմբերի վերջին այց է նախատեսվում Չինաստան:
Գագիկ Բեգլարյանը մանրամասներ չցանկացավ նշել՝ ասելով, որ ամեն ինչ կասի համաձայնության գալուց հետո: «Բայց չինական կողմը շահագրգռվածություն ունի և իմ կարծիքով, լավ առաջարկներ են արել, ամեն դեպքում կքննարկենք կտեսնենք»,-ասաց նա:









































