Գլազգոյում գողացել են Զատկի հսկայական ձու, որը զարդարել էր դիզայներ Մեթյու Դենտը՝ ավանդական տոնական բարեգործական ակցիայի համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բյուկենեն սթրիթում, որտեղ «Հազարավոր անտառներ» անվանումը կրող ձուն հայտնվել էր մի քանի օր առաջ:
Ներկայում գողը գտնվում է հետախուզման մեջ: Դեռ չի հաջողվել դուրս գալ չարագործների հետքի վրա:
Քանդակի արժեքը գնահատվում է 10 հազար ֆունտ-սթեռլինգ:
Բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը, որը պատասխանատու է աճուրդի համար, հույս է հայտնել, որ դեղին ու կարմիր անտառների պատկերով «Հազարավոր անտառներ» ձուն ժամանակի ընթացքում իր տեղում կհայտնվի:
«Հազարավոր անտառներ»-ը Մեծ Բրիտանիայում Զատկի նախօրեին կազմակերպվող, այսպես կոչված, «զատկական ձվի որսի» անբաժան մասն է: Այս ակցիայի շրջանակում Զատկի ձու պատկերող 101 քանդակներ են բաժանվում շոու-բիզնեսի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին, դիզայներներին, որոնք ձվերը ներկում են ըստ իրենց հայեցողության: Արդյունքում՝ դրանք վաճառվում են բարեգործական աճուրդում՝ կարիքավոր երեխաներին օգնելու համար:









































