Ռուս գործարար Գերման Ստերլիգովը VKontakte-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա ստանում Ղարաբաղում իր գնած ջրաղացի օրինական փաստաթղթերը:
«Հիմա իմ ընտանիքը Լեռնային Ղարաբաղում օրինական կարգով դարձել է ջրաղացի սեփականատեր»,- տեսանյութը մեկնաբանել է Ստերլիգովը:
«Հիմա ես իսկական ջրաղացի երջանիկ սեփականատեր եմ: Ընդ որում՝ առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների, կաշառքի, գումարի, ամեն ինչ հեշտ, արագ ու պարզ. գեղեցկություն: Էհ, լավ է ապրել Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում»,- ստանալով ջրաղացի գնման փաստաթուղթը՝ ասել է գործարարը:
Հիշեցնենք՝ Ղարաբաղում Ստերլիգովը գնել է 1888թ. ջրաղաց, որով առանց էլեկտրականության ալյուր է աղում:








































