United Airlines ավիաընկերությունը ուղևորների շանը Արիզոնա ուղարկելու փոխարեն՝ սխալմամբ ուղարկել է Իռլանդիա: Շունը տերերի հետ Արիզոնա էր ուղևորվում՝ հայտնում է ABC News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգից Արիզոնա տեղափոխվող ընտանիքի հետ: Հենդրիքս անունը կրող իրենց սպանիել տեսակի շանը նրանք ուղարկել են առաձին չվերթով: Վայրէջքի պահին տանտիրուհին զանգ է ստացել ավիաընկերությունից: Պարզվել է, որ նրանք շանը սխալմամբ նստեցրել են Իռլանդիա ուղևորվող օդանավը:
Ավիաընկերությունը ստանձնել է կենդանու խնամքը՝ մինչ նրան տեղափոխելը: Կենդանուն համապատասխան չվերթով վերադարձրել են Նյու Յորք, որտեղից էլ բարեհաջող տեղափոխել են Արիզոնա: Ավիաընկերությունը որպես փոխհատուցում ընտանիքին է վերադարձրել անհաջող թռիչքի գումարը: Հենդրիքսի չափի կենդանիների տեղափոխությունը սովորաբար կազմում է մոտ 125 դոլար:










































