Weinstein Company կինոընկերությունը համացանցում հրապարակել է Քվենտին Տարանտինոյի նոր վեսթերնի առաջին թրեյլերը: «Զազրելի ութնյակ» կինոնկարը էկրաններին կհայտնվի 2015-ի դեկտեմբերի 25-ին: Այս մասին ասվում է YouTube-ում տեսագրության բացատրության մեջ:
Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի տարի անց: Լեռներում փրկվելով ձնաբքից մեկ տանն են հայտնվում հանցագործները, դահիճը, կովբոյը, ինչպես նաև Հյուսիսի և Հարավի բանակի գեներալն ու զինվորները:
Ֆիլմում նկարահանվել են Քուրթ Ռասելը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Թիմ Ռոթը և Չենինգ Տատումը:
https://youtu.be/gnRbXn4-Yis










































