Մալդիվյան իշխանությունները ձերբակալել են զբոսաշրջիկների նավը, որը լողում էր դեպի ԱՄՆ ռազմաբազա: Զբոսաշրջիկների քաղաքացիությունը չի հստակեցվում, սակայն նշվում է, որ նրանց հայրենի պետությունները զգուշացվել են միջադեպի մասին: Այս մասին գրում է TASS-ը:
Տախտակամածին 7 մարդ է եղել: Նրանք անձնակազմին 8 հազար դոլար են առաջարկել` ծովում յուրաքանչյուր օրվա դիմաց:
«Նրանց ճամփորդության դրդապատճառը պարզ չէ, նրանց բնակության երկրները տեղեկացվել են միջադեպի մասին»,- հայտարարել են նախագահ Մոհամեդ Հուսեյն Շարիֆի վարչակազմում:










































