Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանական դիրքերի վրա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների հարձակման արդյունքում վիրավորվել է 5 զինծառայող:
Hurriyet Daily News պարբերականի տվյալներով՝ 1 զինվոր զոհվել է, տուժվածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Զինյալները գրոհել են հակատանկային հրթիռային նռնականետներով և երկարափող զենքերով: Դեպքը տեղի է ունեցել Դիարբեքիրի շրջանում:
Ավելի վաղ թուրքական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել քրդական 17 օբյեկտների վրա:







































