Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի իր ներկայիս ակումբում։
AS-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը երկար ժամանակ հրաժարվում էր բարձրացնել Ռամոսի աշխատավարձը, ինչի պատճառով կողմերը նոր պայմանագրի հարցում համաձայնության չէին գալիս։
Պարբերականի տեղեկություններով՝ Պերեսը համաձայնել է վերանայել պայմանագրի ֆինանսական կողմն ու տարեկան աշխատավարձը 6 մլն եվրոյից կդարձնի 9 մլն եվրո։
Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2020թ․։






































