Facebook սոցցանցը բջջային հավելված է մշակում, որի գլխավոր առաջադրանքը կլինի օգտատերերին կարևորագույն նորությունների մասին ծանուցումներ ուղարկելը դրանց հայտնվելու պահին: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ներկայումս ծրագիրը մշակման վաղ փուլում է: Սակայն արդեն հայտնի է, որ օգտատերը կկարողանա ընտրել ինչպես առանձին հրատարակություններ, ծանուցումներ, որոնց հրապարակման մասին նա ցանկացել է իմանալ, այնպես էլ իրեն հետաքրքրող թեմաներ կամ «կայաններ», ինչպես դրանք անվանել են հավելվածի հեղինակները:
Առաջադրված պահանջներին համապատասխանող նորության հայտնվելու դեպքում հավելվածը կներկայացնի մինչև 100 նշանով ծանուցում՝ օգտատիրոջն առաջարկելով ցանկության դեպքում նյութն ամբողջությամբ կարդալ: Միաժամանակ, հղումը կտանի հենց պարբերականի կայք, ոչ թե Facebook, նշում է աղբյուրը: Հավելվածի հետ աշխատող ԶԼՄ-ների շրջանակը սահմանափակ կլինի:




































