Հինգ տարվա ընթացքում Իրաքը մտադիր է ներդնել 173 միլիարդ դոլար՝ մեծացնելու համար նավթարդյունահանումը: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարար Աբդելքարիմ Ալ-Լուաբին:
Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ներդրումները կհանգեցնեն նավթի վաճառքից ստացվող եկամտի աճի` մինչև 600 միլիարդ դոլար հինգ տարվա ընթացքում:
Նշենք, որ այժմ երկիրն օրական արդյունահանում է 3.15 միլիոն բարել նավթ, որից արտահանվում է 2.5 միլիոն բարել: Իրաքի ապացուցված նավթային պաշարները կազմում են 143.1 միլիարդ բարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքը նախատեսում է մոտակա 5 տարիների ընթացքում մեծացնել նավթի ամենօրյա արդյունահանումը մինչև 8-8.5 միլիոն բարել: Այս մասին նույնպես հայտարարել էր Ալ-Լուաբին:









































