Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական բանակին հրահանգել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից թուրք-իրաքյան սահմանային գոտում հերթական զինված հարձակումն իրականացնելու դեպքում մուտք գործել Իրաքի տարածք և խորանալ մինչև 7 կիլոմետր։
Այդ մասին թերթին հայտնել են նրա ռազմական աղբյուրները։ Ընդգծվում է, որ Թուրքիայի ու Իրաքի միջև համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 1996 թվականին, որով թուրք զինվորականներին թույլատրվել է PKK-ի զինյալներին հետապնդելիս մուտք գործել Հյուսիսային Իրաք։
Թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերի ռմբակոծությունները սկսել է հուլիսի 24-ին։
Հիշեցնենք. ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ PKK-ը հայտարարել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Շըրնաքի նահանգի «անկախության» մասին։








































