Motor պորտալի փոխանցմամբ՝ չինական Icona ընկերությունը օգոստոսի կեսերին ներկայացնելու է Vulcano սուպերավտոմեքենայի նորացված տարբերակը, որն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին՝ Շանհայի ավտոսրահում։
Նոր մոդելի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա թափքը լինելու է տիտանից։ Մեքենայի մշակմամբ զբաղվում է թուրինյան Cecomp ընկերությունը, որը մասնագիտացել է թափքեր պատրաստելու մեջ և համագործակցում է Toyota-ի, Maserati-ի ու Lancia-ի հետ։ Icona Vulcano-ի շարժիչի հզորությունը կազմելու է 670 ձիաուժ, որը հաճախորդի ցանկության դեպքում կարող է հասցվել մինչև 1000 ձիաուժի։ Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 354 կմ/ժամ, այն 100 մետրին հասնում է 2.8 վայրկյանում։









































