Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Սեյրան Օհանյանը՝ սուպերնախարա՞ր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-9-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշի մարզ:

Նախարարին ուղեկցել են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: ՊՆ ղեկավարությունն այցելել է Ադրբեջանի հետ սահմանի առաջնագիծ, որից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետարանում հանդիպում է ունեցել սահմանամերձ Բաղանիսի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Կոթիի, Բարեկամավանի, Կիրանցի, Բերքաբերի, Վազաշենի գյուղապետերի հետ: Քննարկվել են սահմանային գոտում առկա իրավիճակը և սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր:

Ս. Օհանյանը անսալով սահմանամերձ համայնքների ղեկավարների խնդրանքներին՝ խոստացել է դիզելային վառելիքի հարցում աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերին՝ ներհամայնքային ճանապարհները նորոգելու, որոշ բնակավայրերում գիշերային լուսավորություն անցկացնելու համար:

Նշենք, որ Ս. Օհանյանը պարբերաբար օգնում է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծմանը, և գյուղապետերը գոհ են պաշտպանության նախարարի նման վերաբերմունքից: Սակայն հարց է ծագում՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանամերձ համայնքների խնդիրները լուծելու համար ֆինանսներ ունի՞: Ս. Օհանյանը պետք է իր ուշադրությունը ավելի շատ ուղղի սահմանագոտու պաշտպանությանը:

Ի դեպ, հենց նախարարի այցի ժամանակ՝ օգոստոսի 8-ին, Իջևանի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Նվեր Սահակյանը: Օգոստոսի 4-ին էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սամվել Խարազյանը: Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այդ դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չէր եկել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում