Interfax-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Անկարայի հետ չի պայմանավորվել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սահմանի երկարությամբ անվտանգության գոտու ստեղծման մասին: Երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Ինչպես մենք հասկանում ենք, Թուրքիան ընդարձակել է ԱՄՆ-ի մուտքը թուրքական օբյեկտներ ԴԱԻՇ-ի դեմ օդային գործողությունները ավելացնելու համար: Մենք պարզ հայտարարում ենք, որ չենք խոսել անվտանգության գոտու մասին: Մենք խոսել ենք ԴԱԻՇ-ի զինյալներին տարածաշրջանից վտարելու ջանքերի ավելացման մասին»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիողլուն հայտնել է, որ Թուրքիան և ԱՄՆ համաձայնվել են անվտանգության գոտի ստեղծելու Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի շրջանում:
Այդպիսի գոտի ստեղծելու նպատակը կայանում է նրանում, որպեսզի զինյալներին արգելվի Սիրիայից անցնել Թուրքիա:







































