ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակիչ Ուիլյամ Լինդաուերը, ով, այս տարվա մարտին գտնվելով հարբած վիճակում, հրկիզել է իր տունը` պատին գրելով «Իմ կինը դավաճանում է ինձ», բանտ չի նստի: Այս մասին գրում է The Denver Post-ը:
31-ամյա չարագործը ձերբակալվել է Արվադա քաղաքում այն բանից հետո, երբ հրշեջներին հաջողվել է չեզոքացնել տան հրդեհը, որտեղ նա ապրում էր կնոջ և երեք երեխաների հետ:
Նա դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման և 4.5 տարվա հասարակական աշխատանքների: Նշվում է, որ տան պատին Լինդաուերը գրել է նաև տղամարդու անունը, ում հետ նա կասկածում էր, թե կինն իրեն դավաճանում է: Նրա կարծիքով` այդ մարդը կնոջ համադասարանցին է, ով Facebook սոցկայքում ակտիվորեն like-ել է կնոջ հրապարակումները:










































