Բրիտանացի զբոսաշրջիկը նկարահանել է Իտալիայում աննախադեպ շոգի հետևանքները, ինչը ստիպել է կապույտ Renault Megane մեքենային «հալվել» աչքի առջև, գրում է The Daily Mail-ը:
Հոլովակի հեղինակ Ջոշ Վեստբրուկի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել Կաորդալեի ծովափում, որտեղ օրվա ընթացքում ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի:
Մեքենան գտնվել է լողափից ոչ հեռու և, ըստ երևույթին, այնտեղ կանգնած է եղել արդեն մի քանի օր:













































