Իրանի ռազմածովային ուժերը լրագրողներին են ներկայացրել կառավարվող հրթիռային զենքով առաջին իրանական ականակիր նավը: «Ջամարան-2»-ը ներկայում խարսխված է Կասպից ծովի Էնզելի նավահանգստում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ականակիր նավը զինված է «մակերևույթ-մակերևույթ» դասի հրթիռներով և հակաօդային պաշտպանության հրթիռներով: Բացի այդ, այն ունի նոր տեսակի ռադար և կապի առավել ժամանակակից համակարգեր, ինչպես նաև հարթակ՝ ուղղաթիռի վայրէջքի համար:
Նավը բազմաֆունկցիոնալ է՝ ունակ իրականացնելու ծովային և ռազմական գործողությունների լայն շրջանակ:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքով՝ նման նավի առկայութունը թույլ կտա խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում:







































