Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Վերջին 5 տարում Սիրիան հինգ անգամ մեծացրել է զենքի ներկրումը

Սիրիայի՝ սովորական սպառազինության հիմնական տեսակների ներկրումը վերջին 5 տարիներին, 2003-2007թթ.-ի համեմատ, մեծացել է 511 տոկոսով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցին (SIPRI):

Այսօր SIPRI-ն հրապարակել է 2008-2012թթ. ընթացքում սովորական սպառազինության հիմնական տեսակների միջազգային մատակարարումների մասին հերթական հետազոտության արդյունքները: Միջազգային ռազմական տրանսֆերների միտումների նկարագրման համար ինստիտուտի փորձագետները որպես հիմք վերցրել են հնգամյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշները:

Նախորդ հնգամյակի (2003-2007) տվյալներով՝ Սիրիան զբաղեցրել է զենքի խոշոր ներկրողների վարկանիշային աղյուսակի 61-րդ տեղը:

2008-2012 թվականներին Սիրիան բարձրացել է 25-րդ հորիզոնական: Նրան է բաժին ընկնում զենքի համաշխարհային ներկրման ծավալի 1 տոկոսը:

Ինստիտուտի տվյալներով՝ վերջին 5 տարում Սիրիայի համար զենքի խոշոր մատակարարը եղել է Ռուսաստանը, որի մասնաբաժինը ներկրման ընդհանուր ծավալում կազմել է 71 տոկոս: Ռուսական արտահանման մեջ, ըստ փորձագետների տվյալների՝ Սիրիայի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս:

Սիրիա զենքի երկրորդ խոշոր մատակարարը Իրանն է (14%), այնուհետև ՝ Բելառուսը (11%), Հյուսիսային Կորեան (3%) և Չինաստանը (1%):

Սիրիայի կողմից ներկրվող սպառազինության հիմնական տեսակներն են օդանավերը, ՀՀՊ համակարգերը և հրթիռային զենքը:

Հետազոտության մեջ որևէ հաստատում չկա սպառազինության հիմնական տեսակները սիրիական ապստամբներին մատակարարելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում