Բրիտանիայի Լլանդիդնո քաղաքի իշխանությունները սկսել են երեկոներն անջատել լուսարձակները, որ լուսատտիկներին չխանգարեն բազմանալ: Տեղացի բնագետ Ջեննի Քոքսը մի անգամ նկատել է, որ այդ միջատների արուները շրջել են լույսի հզոր աղբյուրի մոտ՝ էգերի հետ «շփվելու» փոխարեն: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Քոքսը չի ցանկացել, որ իր եզրակացությունները ոչ գիտական երևան, ուստի մի քանի ամիս եղել է միջատների կուտակվելու վայրում և հաշվել դրանք:
«Ոչ մի անգամ չի եղել, որ նույն տեղում նստած լուսատտիկների արուների և էգերի քանակը համեմատելի լինի»,- նշել է Քոքսը: Դրանից հետո նա նամակ է գրել տեղի էկոլոգիական ոստիկանության ներկայացուցիչներին: Շուտով լուսարձակները սկսել են անջատել, իսկ դրանց միջի նատրիումային լամպերը փոխել են լուսադիոդայիններով:
Վերջինների նկատմամբ լուսատտիկները, որպես կանոն, անտարբեր են:







































