Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ վերակառուցվել և վերաբացվել է Ստամբուլի Քարթալ շրջանում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցին։ Այդ արարողությանը մասնակցել է Քարթալի թաղապետ Ալթընոք Օզը։
Նրա խոսքով՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքները մեկնարկել են երկու տարի առաջ, որոնց ավարտից հետո եկեղեցին վերաբացվել է որպես աղոթատեղի։ Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հայ հոգևորականներ, հայ և թուրք քաղաքացիներ։
Իր ելույթում Աթեշյանը հայտարարել է, որ աշխարհում ամենուրեք միջկրոնական հակամարտություններ են, և անցել է կրոնի, կրոնական աղոթատեղիների հանդեպ հարգանքը, իսկ աղոթատեղիի նկատմամբ հարգանք ցուցաբերելը նշանակում է հարգանք ցուցաբերել տվյալ կրոնական համայնքի նկատմամբ։ Աթեշյանը նաև դատապարտել է վերջին օրերին Թուրքիայում կատարված ահաբեկչությունները։












































