Ամերիկացի հետազոտողները եզրակացրել են, որ մարդու գեղեցկությունը և սեքսուալությունը որոշվում է դեռևս նրա ծնվելուց առաջ: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Այսպես, մասնագետների եզրահանգումների համաձայն՝ մարդու արտաքինը թաքնված է հակաօքսիդանտներում և օքսիդատիվ սթրեսում: Այսինքն՝ որոշվում է օքսիդացման հետևանքով բջջի վնասվածքներով: Որքան ցածր է օքսիդատիվ սթրեսի մակարդակը տղամարդու օրգանիզմում, այնքան համաչափ են նրա դիմագծերն ու այնքան ավելի է նա դուր գալիս կանանց:
Ազատ ռադիկալների ավելցուկը և հակաօքսիդանտների դեֆիցիտն առաջացնում են ԴՆԹ-ի և օրգանիզմի հյուսվածքների վնասվածքներ: Որոշ դեպքերում օքսիդատիվ սթրեսը նույնիսկ մուտացիաներ է առաջացնում:
Հղի կանանց դեպքում օքսիդատիվ սթրես կարող է առաջանալ ծխելու, ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով:








































