Շվեդիայի Վեսթերոս քաղաքում՝ IKEA խանութում, այցելուների վրա զինված հարձակման կասկածյալները Աֆրիկայից ներգաղթյալներն են: Նրանք միասին են ապրել Արբոգա կոչվող վայրում՝ փախստականների ճամբարում: Ոստիկանությունը նրանց սենյակը խուզարկել է՝ հայտնում է Aftonbladet թերթը՝ հղում անելով ձերբակալվածների հարևաններին:
23-ամյա կասկածյալը 1 ամիս առաջ է ժամանել Էրիթրեայից: 35-ամյա ձերբակալվածի անձի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Անցած երկուշաբթի IKEA հանրախանութի սպասքի բաժնում երկու փախստականների միջև դանակահարության հետևանքով 2 մարդ է սպանվել՝ 55-ամյա կին և նրա 28-ամյա տղան: Նրանք խանութի այցելուներ էին և պատահաբար են հայտնվել կասկածյալների վեճի կենտրոնում՝ հաստատում են ոստիկանության աղբյուրները: Հնարավոր է՝ հանցագործները կիրառել են IKEA-ի տեսականու դանակից (դանակներից):
Իրավապահ մարմինները դեռ չեն պարզել հանցագործության դրդապատճառը: 23-ամյա կասկածյալը հերքում է իր մեղքը: Ծեծկռտուքի 35-ամյա մասնակիցը շարունակում է ծանր վիճակում մնալ հիվանդանոցում:
IKEA-ի քաղաքային խանութը փակ է այցելուների համար:







































