«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հուսով է, որ թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը կմնա կատալոնական ակումբում:
«Չեմ կարծում, թե Պեդրոն կհեռանա «Բարսելոնա»-ից: Նա շարունակում է մեր խաղընկերը մնալ և այստեղ է՝ մրցաշրջանի առաջին տիտղոսը նվաճելու համար: Հուսանք, որ Պեդրոն կշարունակի ելույթները մեր թիմում, քանի որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Sky Sports-ը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































