Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Խեմնիցեր»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Մխիթարյանը սկսել է հիանալի համագործակցել թիմակիցների հետ։ Հենրիխը գոլային փոխանցումներ է կատարում, ինչպես նաև անձամբ գրավում մրցակիցները դարպասը:
Դա խոսում է այն մասին, որ նա ճիշտ ուղու վրա է։ Մխիթարյանը գերազանց մարզավիճակում է»,- Der Westen-ը մեջբերում է Տուխելի խոսքերը։






































