Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային խոշոր օդանավակայանը տեղացող ձյան պատճառով այս շաբաթ հերթական դժվարություններն է կրում: Այստեղ ուժեղ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով 89 չվերթներ են հետաձգվել:
Օդանավակայանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկա պահին բոլոր թռիչքուղիները բաց են, սակայն իրենք ստիպված են անդադար մաքրել դրանք տեղացող ձյունից: Նրանց խոսքերով՝ շատ հնարավոր է, որ հետաձգված չվերթների թիվն ավելանա:
Երեքշաբթի օրն այս օդանավակայանի աշխատանքներն ամբողջովին դադարեցվել էին:
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանն իր կողմից սպասարկվող ուղևորների թվով Եվրոպայում երրորդն է՝ Լոնդոնի «Հիթրոու»-ից և Փարիզի «Շարլ դե Գոլ»-ից հետո:








































