Արիզոնայի համալսարանի գիտնականները հետաքրքիր բացահայտում են կատարել: Պարզվում է` կովերը կարող են եղանակ կանխատեսել, հաղորդում է Raut-ը:
Գիտնականները պարզել են, որ եթե կովերը պառկում են գետնին, ապա անձրև կտեղա կամ կցրտի: Իսկ շոգ եղանակի դեպքում կենդանիները հաճախ կանգնում են:
Գիտնականները հետազոտել են Ամերիկայի արևմուտքի կովերի մարմնի ջերմաստիճանը, քանի որ երբ կովերի համար սաստիկ շոգ է լինում, նրանց կաթնատվությունը վատանում է: Եվ եթե կենդանին շոգում է, կանգնում է, որպեսզի իջեցնի մարմնի ջերմաստիճանը: Կովերը պառկում են գետնին, երբ ցանկանում են պահպանել ջերմությունը և էներգիան: Այսպիսով նրանք ազդանշան են տալիս, որ եղանակը կփոփոխվի:
Արիզոնայի համալսարանի առաջատար գիտնական Ջեմիսոն Ալենն իր հետազոտությունների արդյունքները ներկայացրել է ԱՄՆ-ում տեղի ունեցած համաժողովում։ Նա նշել է, որ ջերմային ընկճախտի կանխատեսումը չափազանց կարևոր է կովերին առողջ պահելու համար:
Հետագա ուսումնասիրությունները կպարզեն, թե կովերն ինչպես են արձագանքում շրջակա միջավայրի այլ գործոններին:








































