ԱՄՆ-ում հոգեբանները հայտարարել են, որ ամենից շատ հանրաճանաչություն վայելում են այն քաղաքական գործիչները, ովքեր ունեն ցածր և խորը ձայները: Դա պայմանավորված է նրանով, որ մարդը «ծրագրված է» հետևել ուժեղ առաջնորդներին:
800 մարդու շրջանում իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ քաղաքական գործիչների արտաքինը կարևոր է, սակայն միակ անհրաժեշտությունը չէ: Գիտնականները նաև արհեստականորեն բարձրացրել և ցածրացրել են կոնկրետ քաղաքական գործչի ձայնը, որն արտասանում է «քվեարկեք ինձ համար նոյեմբերին» արտահայտությունը: «Բասային» թեկնածուների օգտին են հակվել գիտափորձի մասնակիցների 60-76 տոկոսը:







































