Այսօր՝ ժամը 15-ին, կատալոնական «Բարսելոնա»-ն ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ վաղը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում կմրցի «Սևիլիա»-ի հետ:
Ավելի ուշ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և ֆուտբոլիստներ Դանի Ալվեսն ու Անդրես Ինյեստան կմասնակցեն մամլո ասուլիսի:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:







































