Փաստաբան Ամալ Քլունին ռեալիթի շոուի հաղորդավար կդառնա: Նա կզբաղեցնի ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի տեղը: Այս մասին գրում է Sunday Express պարբերականը:
Նշվում է, որ Ջորջ Քլունիի կինը կդառնա The Celebrity Apprentice ռեալիթի շոուի հաղորդավարուհին:
«Ամալը հայտնի է ոչ միայն Ջորջի հետ ամուսնացած լինելով: Նա շատ հարգված է իր ոլորտում: Նա հազվադեպ է մամուլի հետ քննարկում իր անձնական կյանքի մանրամասները, այդ պատճառով էլ նախագծում մասնակցությունը գաղտնի է պահում» ,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Ամալը կարող է Թրամփին շատ լավ փոխարինող դառնալ, ով վերջերս լքել է հեռուստաալիքը:









































