Շակիրայի և Ժերար Պիկեի որդին` փոքրիկ Միլանը, կյանքի առաջին իսկ օրերից սկսել է սպորտային կարիերան: «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նախօրոք երեխային ընդունել է իր թիմի շարքերը: Միլանն ունի նաև սպորտային կոշիկներ, որոնց վրա գրված է իր անունը: Բացի այդ, նա ունի նաև ֆուտբոլիստի համազգեստ:
Շակիրան սոցիալական ցանցում տեղադրել է մի լուսանկար, որտեղ նա փոքրիկ Միլանի հետ հետևում է Պիկեի խաղին «Կամպ Նոու» ստադիոնում:
«Միլանի առաջին պաշտոնական այցը «Կամո Նոու» ստադիոն` որպես հայրիկի երկրպագու»,- գրված է լուսանկարի տակ:











































