Քննչական մարմինները կրկնակի փորձաքննություն են նշանակել երգահան և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի մասնակցությամբ ավտովթարի գործով: Ավտովթարի հետևանքով մի կին էր զոհվել: Կրկանկի փորձաքննությունը նշանակվել է պարզելու համար՝ կարո՞ղ էր վարորդը խուսափել կնոջ հետ բախումից: Այս մասին հայտնում է Unian.net-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Ըստ լրատվամիջոցի՝ առաջին փորձաքննության արդյունքները հաստատում են, որ Մելաձեն չէր կարող խուսափել ընդհարումից, սակայն վերջնականապես համոզվելու համար նշանակվել է երկրորդը, որը կանցկացվի ավելի բարձր մակարդակով, փորձագիտական հաստատությունում:
Աղբյուրը չի բացառել, որ եթե այս փորձաքննության տվյալները նույնպես հաստատվեն, գործը կարող է փակվել և դատարան չուղարկվել:








































