Կիպրոսի բնակիչները ցնցված են Եվրոխմբի որոշումից, համաձայն որի՝ մեկանգամյա հարկ է սահմանվելու բանկային ներդրումների համար: Պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն երկուշաբթի օրվանից: Այն պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից, իսկ շաբաթ երեկոյան խորհրդակցություն կանցկացնեն քաղաքական առաջնորդները: Սակայն կիպրոսցիները շտապում են հանել գումարները հաշիվներից: Բանկոմատների մոտ մեծ հերթեր են գոյացել:
Ներդրողները շուտով նկատել են, որ որոշ բանկոմատներ չեն աշխատում, իսկ որոշներից հնարավոր է ստանալ 600 եվրոյից ոչ ավելի: Ըստ կիպրոսյան հեռուստատեսության ՝ մի քանի ժամ անց բանկոմատներից հնարավոր էր ստանալ ընդամենը 200 եվրո: Շատ բանկոմատներում արդեն գումար չկա:










































