Լիտվան դասվում է ԵՄ-ի ամենախոցելի այն երկրների շարքին, որոնց բնակիչներին սպառնում է աղքատություն կամ սոցիալական մեկուսացում: Լիտվայի բնակչության 33.4%-ը 2011թ.-ին գտնվել է աղքատության եզրին: Դա Եվրոպայում գրեթե ամենաբարձր ցուցանիշն է՝ հաղորդում է BNS գործակալությունը: 2010թ.-ին այդ խմբում եղել է բնակչության 33%-ը:
2011թ.-ին այս ցուցանիշը բարձր է եղել միայն Բուլղարիայում, Ռումինիայում ու Լատվիայում: Էստոնիայում այդ ցուցանիշը կազմել է 23.1%, իսկ ԵՄ-ում միջինը՝ 23.4%: Համաձայն հետազոտության՝ աղքատության վտանգի առաջ կանգնած են այն մարդիկ, որոնց եկամտի 60%-ը չի հասնում երկրի կտրվածքով միջին ցուցանիշին:








































