Monday, 29 06 2026
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին

Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը, ով մեղադրվում է նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար, ցուցմունք է տվել, որում կրկին պնդել է, որ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ ու ակնկալում է, որ գործի քննության արդյունքում կպարզաբանվեն բոլոր հարցերը:

Սեդրակյանը մարտի 5-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ և պահվում է Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան:

Նախագահի նախկին թեկնածուի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասել է, որ Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չկա որևէ վկայի ցուցմունք և նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ներառել է բազմաթիվ փաստարկներ, որոնք անուղղակիորեն Սեդրակյանին կապում են այս գործի հետ:

«Այն, որ գործը լրիվ դատարկ չէ, հիմքեր կան, այդ թվում Վարդան Սեդրակյանի կապը այն հայտնի երկու անձանց հետ», – մասնավորապես ասել է փաստաբանը։

Սեդրակյանը Հայրիկյանի մահափորձից հետո, հայտարարել էր, թե ընտրություններից հետո իրեն կձերբակալեն, քանի որ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք` Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը իրեն ծանոթ են: Մեկը նրա հարևանն է, ով Սեդրակյանի տունն է նորոգել, մյուսն էլ որպես տաքսու վարորդ սպասարկել է նորոգողներին։ Էպոսագետն ասել էր, թե ձերբակալվածները բավական խոցելի և կառավարելի մարդիկ են՝ մեկը թմրամոլ է, մյուսի եղբայրը բանտում է, և նրանց վրա հեշտ է ազդել ու ցանկացած ցուցմունք վերցնել:

Նախագահի նախկին թեկնածուն ու նրա պաշտպանը հույս ունեն, որ գործի օբյեկտիվ քննության արդյունքում Սեդրակայնը ազատության մեջ կհայտնվի: Փաստաբանն առայժմ գոհ է գործի քննությունից:

Սեդրակյանը մեղադրվում է մեղադրվում է Քրեական օրենսգրքի՝ 34-305-րդ հոդվածի հատկանիշներով: Եթե ապացուցվի նրա մեղքը, ապա նախագահի նախկին թեկնածուին կսպառնա 10-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում