ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան։ Նույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել էին նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:







































