Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափը և առաջիկա ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակի երրորդ համարը ամենայն հավանականությամբ կզբաղեցնի «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը:
Նշենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ մեր տեղեկությունների համաձայն Երևանի ավագանու ընտրությունների «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորելու է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդ տեղում ներկայացված է կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, իսկ չորրորդ տեղում՝ Ստեփան Սաֆարյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































