Monday, 06 07 2026
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան

Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած այցի շրջանակում հանդիպել է երևանցի զինծառայողների հետ

Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաև ԼՂՀ ՊԲ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամաս, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ:

Քաղաքապետի զորմաս այցի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը դիմելով երևանցի զինծառայողներին Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է: Եվ այդ առաքելությունը շատ ավելի պարտավորեցնող է, երբ զինվորը իր արժանապատիվ վարքագծով անում է հնարավորը իր ծննդյավայրի պատիվը բարձր պահելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սիրելի զինվորներ, ես իսկապես հպարտ եմ ձեզանով: Հպարտ եմ, որ ունենք այսպիսի սերունդ, որոնք միշտ պատրաստակամ են անառիկ պահել թե հայրենիքի սահմանները, և թե հարազատ օջախի պատիվը: Ու բնական է, որ լինելով Ստեփանակերտում իմ պարտքը համարեցի այցելել նաև ձեզ: Հայոց Բանակի օրվա կապացությամբ ձեր ծնողներին ճանապարհելով ձեզ հետ հանդիպման, նաև նրանց խոստացել էի, որ, երբ լինեմ Արցախում, ես ինքս էլ նրանց փոխարեն կայցելեմ ձեզ: Եվ ինչպես տեսնում եք այստեղ եմ, ձեզ հետ, ձեր կողքին և վստահեցնում եմ, որ իմ մյուս խոստումը ևս, որ ձեր ծնողների համար Երևանի քաղաքապետարանը տարին մի քանի անգամ կընձեռի հնարավորություն ձեզ հետ հանդիպելու նույնպես ուժի մեջ է, ինչում կհամոզվեք ինքներդ»,-նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների ընտանիքների կողքին է և իր լիազորությունների շրջանակում աջակցում է նրանց:

Զինվորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ինչպես ծնողների անակնկալ այցի, այնպես էլ քաղաքապետի այս այցելության և ջերմ խոսքերի համար: Նրանք նաև վստահեցրել են, որ կանեն հնարավորը Երևանի պատիվը միշտ բարձր պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում