Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Ինչու են բոլորը մերժում «Ժառանգությանը». մամուլ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը երեկ քննարկելով «Ժառանգություն» կուսակցության առաջարկը Երևանի խորհրդի ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ, որոշել է մերժել «Ժառանգությանը»: «168 ժամը» գրում է, որ «Հանրապետությունում» համարում են, որ քանի դեռ հասարակությունը գտնվում է Ազատության հրապարակում, և վիճարկվում են նախագահական ընտրությունների արդյունքները, Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցելը նպատակահարմար չէ:

Պարզաբանելով իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է. «Հետընտրական պրոցեսները տանել Երևանի քաղաքապետի ընտրության նախընտրական դաշտ և խոսել նոր ընտրությունների մասին՝ ձեռնտու է միայն իշխանությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանությունների առաջ երեք պահանջ է դրել, ճանաչել ժողովրդի հաղթանակը, այսինքն՝ իրեն ճանաչել հաղթած նախագահ, պատժել ընտրակեղծարար պաշտոնյաներին, կամ լուծարել խորհրդարանը և անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Քանի դեռ իշխանություններն այս պահանջներից որևէ մեկը չեն կատարել, խոսել նոր ընտրությունների մասին՝ համարում ենք ոչ ճիշտ: Դրա արդյունքը կարող է լինել միայն ժողովրդի պայքարի ոգու թուլացումը, քանի որ ժողովուրդը գալիս է հրապարակ՝ նախագահական ընտրություններում տված իր քվեն պաշտպանելու համար: Մյուս կողմից՝ քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներից որևէ մեկը չի կատարվել, որևէ երաշխիք չկա, որ առաջիկա ընտրությունները ևս չեն կազմակերպվի նույն սցենարին համապատասխան: Իսկ առանց նման երաշխիքի՝ գնալ և հերթական անգամ ընկնել նույն փոսը, մեղմ ասած, ճիշտ չէ»:

«168 ժամի» տեղեկություններով՝ «Ժառանգության» առաջարկը մերժել է նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ում ևս առաջարկ է արվել համատեղ մասնակցել ընտրություններին: Բայց ոչ այն պատճառով, որ Դեմիրճյանը Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցելը համարում է աննպատակահարմար: ՀԺԿ- ի հետ զուգահեռաբար՝ բանակցում են նաև ՀԱԿ ներկայացուցիչները, փորձելով նրան համոզել, որ ՀԱԿ-ը Երևանի խորհրդի ընտրություններին կմասնակցի ՀԺԿ-ի անվան տակ: Որպես դրա հիմնավորում՝ ներկայացվում է այն հանգամանքը, որ ՀՀՇ-ն համագումարով վերանվանվել է ՀԱԿ, բայց ՀԱԿ հիմնադիր համագումար դեռ տեղի չի ունեցել: Այս խառնաշփոթից խուսափելու համար ՀԱԿ-ը ՀԺԿ-ին առաջարկում է Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցել ՀԺԿ-ի անվան տակ:

Թերթի տեղեկություններով՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին առաջարկ է եղել՝ գլխավորել ցուցակը: Սակայն նա, ամենայն հավանականությամբ, կմերժի այդ առաջարկը: Ստեփան Դեմիրճյանը հասկանում է, որ ՀԱԿ-ն ընտրություններում հաղթելու որևէ տեսանելի հնարավորություն չունի: Ավելին, լավագույն դեպքում՝ ՀԱԿ-ը կարող է հավակնել ընդամենը հինգերորդ տեղին, քանի որ առաջին եռյակը խիստ կանխատեսելի է: Դժվար է պատկերացնել, որ ՀԱԿ-ը կարողանա ավելի շատ ձայն ստանալ, քան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»: ՀԱԿ-ի համար ավելի դժվար կլինի դիմանալ պարտությանը ՕԵԿ-ին, որն այս ընտրություններում առավել քան հավանական է թվում:

Այդ դեպքում ՀԺԿ ցուցակի պարտության կամ, ավելի ճիշտ, խայտառակության ամբողջ պատասխանատվությունը կընկնի հենց Ստեփան Դեմիրճյանի և ոչ թե՝ ՀԱԿ նախագահ Լևոն Զուրաբյանի վրա: Մյուս կողմից՝ եթե ՀԱԿ-ը որոշի ընտրություններին մասնակցել ՀԺԿ անվան ներքո, անհասկանալի կլինի, որ ցուցակը գլխավորի ոչ թե ՀԺԿ, այլ ՀԱԿ նախագահ Լևոն Զուրաբյանը: Լ.Զուրաբյանը չի ցանկանա, որ ՀԱԿ պատմությունը և այդ կուսակցությունում իր նախագահությունը սկսվի Երևանի խորհրդի ընտրություններում կրած դառը պարտությամբ: Զուրաբյանը կգերադասի ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, քան լինելով՝ ՀԱԿ ցուցակի առաջին համարը՝ չկարողանալ հաղթահարել անհրաժեշտ 6 տոկոսանոց շեմը: Նման արդյունքի դեպքում ՀԱԿ գոյությունը կհայտնվի հարցականի տակ: Բայց եթե Լևոն Զուրաբյանն իսկապես որոշել է իր վրա վերցնել ՀԱԿ առաջնորդի դերը, ապա այս ընտրությունները լավ առիթ են առաջնորդի իր հատկությունները ցուցադրելու համար: Ստեփան Դեմիրճյանը, իհարկե, հասկանում է, որ իրեն փորձում են ներքաշել մի խաղի մեջ, որում ինքը, կորցնելուց բացի, ոչինչ չի կարող ստանալ: Բայց եթե Ստեփան Դեմիրճյանը չհամաձայնի ՀԺԿ-ն ծառայեցնել ՀԱԿ-ին, ապա այդ դեպքում ՀԱԿ-ը խիստ համոզիչ և սոլիդ հիմնավորում կունենա՝ ասելու, թե ինչու ինքը չկարողացավ մասնակցել ընտրություններին:

ՀԱԿ-ի համար կա ևս մեկ պահեստային տարբերակ. Լևոն Զուրաբյանը դեռ հույսը չի կորցրել, որ ընտրություններին հնարավոր կլինի մասնակցել ԲՀԿ-ի հետ դաշինքով, և այդ ուղղությամբ համոզչական աշխատանքները կարծես թե շարունակվում են: Նման լուծումը ՀԱԿ-ի համար ամենաօպտիմալ տարբերակը կլիներ, որին կարծես թե դեմ չէ նաև ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Սակայն դրան շատ կտրուկ դեմ է Գագիկ Ծառուկյանը: Թե ԲՀԿ-ի ինչի՞ն է պետք, ՀԱԿ-ը որևէ տրամաբանական բացատրություն չունի: Միակ բացատրությունն այն է, որ ՀԱԿ-ում համոզված են, որ ԲՀԿ-ն ղեկավարվում է Մոսկվայից, և, եթե այնտեղից համապատասխան հրահանգ լինի, որ պետք է դաշինք ստեղծել Կոնգրեսի հետ, ապա Գագիկ Ծառուկյանը ստիպված կլինի ենթարկվել այդ հրահանգին: Սակայն նախագահական ընտրությունների դառը փորձը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն կարող է ցանկացած պահի «քցել» իրենց:

Ինչպես նշեցինք, կա մի տարբերակ ևս. չմասնակցել ընտրություններին, բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ՀԱԿ-ն ինչո՞վ է տարբերվելու, ենթադրենք, «Ազգային համաձայնության ուխտ» կուսակցությունից, որը ևս գոյություն ունի, որի նախագահը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, սակայն որևէ ընտրության չի մասնակցում, հավանաբար համարելով, որ դրանք, միևնույն է, կեղծվելու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում