Saturday, 08 06 2024
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

ԿԳՆ-ն կարգապահապան տույժեր է կիրառել որոշ ուսհաստատությունների տնօրենների նկատմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է նախարարության Ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը: Այն վարել է կոմիտեի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված էր Ներքին աուդիտի 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված մի շարք ՊՈԱԿ-ներում և հիմնադրամներում իրականացված համակարգի գնահատման աուդիտի հաշվետվությունների քննարկումը: Նշվել է, որ համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել 30 կազմակերպությունում` 2 բուհ, 14 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն,14 դպրոց: Հիմք ընդունելով բացահայտված թերությունները` կոմիտեն քննարկումների արդյունքում առաջարկել է` վերոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կիրառել կարգապահական տույժեր, մասնավորապես, երկու տնօրենի նկատմամբ` խիստ նկատողություն, 9-ի` նկատմամբ` նկատողություն, մնացածի նկատմամբ` նախազգուշուցում:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թերությունների և խախտումների հիմնական պատճառը հանրակրթության և ՄԿՈՒ ոլորտում պատասխանատուների մասնագիտական ցածր պատրաստվածությունն է, իսկ բուհերում` օրինականության պահպանման խնդիրը: Այդ համատեքստում նախարար Արմեն Աշոտյանը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է բուհերում նախատեսվող աուդիտի ընթացքում ուսումնասիրել բյուջետային հատկացումների, գնումների, մրցույթների անցկացման օրինականության, զեղչային համակարգի կիրառման հետ կապված խնդիրները: Հանրակրթության և ՄԿՈ Ւ ոլորտում տնօրենների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախարարը հանձնարարել է տնօրենների հավաստագրման հարցաշարում ընդգրկել տվյալ գործընթացներին վերաբերող համապատասխան հարցեր:

Բացի այդ, կոմիտեն որոշել է` համապատասխան հանձնարարականներ տալ տվյալ կազմակերպությունների տնօրեններին՝ ձեռնարկել միջոցառումներ բացահայտված թերությունների և բացթողումների շտկման, ինչպես նաև դրանք բացառելու ուղղությամբ, հանձնարարել կազմակերպությունների տնօրեններին՝ գործողությունների ծրագրով սահմանված ժամկետների ավարտից հետո 10-օրյա ժամկետում նախարարին ներկայացնել տեղեկատվություն` ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Որոշվել է հանձնարարել աշխատակազմի Ներքին աուդիտի վարչությանը` իրականացնել մոնիթորինգ կազմակերպություններում հաճախակի կրկնվող թերությունների ու բացթողումների վերաբերյալ, առաջարկել համակարգային լուծումներ, հանձնարարել աշխատակազմի ներքին աուդիտի վարչությանը` ամփոփել ստացված տեղեկատվությունը և Ներքին աուդիտի կոմիտեի հաջորդ նիստին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում