Ֆրանսիայի Լիոն քաղաքում ընթացել են առանց վարորդի էլեկտրամոբիլի փորձարկումները: Մինչև 30 կմ/ժ արագությամբ Navia ավտոմեքենան ամբողջությամբ ինքնուրույն է աշխատում: Ռոբոտն ընդունակ է տեղափոխել մինչև 8 մարդու և բացարձակապես վարորդի կարիք չունի։ Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Ինժեներական մտքի 150 տարվա աշխատանքը հանգեցրել է իսկական տեխնիկական հեղափոխության: Թեև Ֆրանսիայի ճանապարհատրանսպորտային օրենսգրքում առանց վարորդի ավտոմեքենաների մասին ոչինչ չի ասվում, այնուամենայնիվ, Navia-ն կարողացել է Լիոնում փոխադրումներ իրականացնելու թույլտվություն ստանալ։
Չնայած բավականին բարձր գնին՝ 170 000 դոլար, ռոբոտն արդեն հետաքրքրել է Շվեյցարիային, ԱՄՆ-ին, Սինգապուրին և Ֆրանսիայի որոշ քաղաքների:
Navia-ն դեռ նախատեսված է օդանավակայաններում մարդկանց տեղափոխման համար, բայց մոտ ապագայում հնարավոր է դրա գործունեության շրջանակաների ընդլայնում: