Այսօր բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն Ազատության հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդների կողքին նստել է հացադուլի: Նա այդ քայլին գնաց՝ ի զորակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ քայլով փորձում է իր պարտքը կատարել և որևէ բանով օգնել, որպեսզի հաստատվի ժողովրդի իշխանությունը:
Վիոլետ Գրիգորյանը նաև ասաց, որ միգուցե այս օրերի դեպքերն իրենց արտացոլումը գտնեն իր ստեղծագործություններում:
Նա նշեց նաև, որ ստամոքսի գաստրիտ ունի, և իրեն չի թույլատրվում երկար քաղցած մնալ. «Հիմա ստամոքսս ցավում է, սակայն սա ազգիս համար եմ անում: Չգիտեմ՝ գիշերն այստեղ կմնամ, թե ոչ։ Դա կախված է իմ ինքնազգացողությունից»:









































