Իսպանիայի պետական պարտքը 2012 թ. արդյունքում հասել է ՀՆԱ-ի 84,1 %-ի։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Ցուցանիշն աճել է ավելի քան 20 %-ով՝ անցած տարվա արդյունքների համեմատ: Ընդ որում՝ ավելի նպատակամղված աճել է Իսպանիայի կենտրոնական կառավարության պարտքը, որը կազմել է երկրի ՀՆԱ-ի 72,3 %-ը։
Վերջին եռամսյակում Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել է արդեն վեցերորդ եռամսյակն անընդմեջ, ինչի մասին վկայում է երկրում տիրող ծանր իրավիճակը:
Տնտեսության կրճատումը վերջին եռամսյակում ուղեկցվում է գործազրկության աճով: 2012 թ. վերջին ամիսների ընթացքում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի, այսինքն, գործազրկության մակարդակը հասել է 26,02 %-ի: