Չարագործները թալանել են Ֆրանսիայում մինիմարկետ՝ վաճառողներին սպառնալով «Աստղային պատերազմներ» լեգենդար սագայի լազերային սրերի պատճեններով, հաղորդում է Ouest France պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Սեն-Լորան-դեզ-Օտել բնակավայրում՝ Ֆրանսիայի արևմուտքում: Երկու տղամարդ, զինված «լազերե սրերով», ներխուժել են խանութ ու պահանջել աշխատակիցներից իրենց հանձնել գանձարանի ամբողջ գումարը:
Խանութի աշխատակիցները կատարել են նրանց պահանջները: Գողերը հափշտակել են 250 եվրո: Հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Ոստիկանությունը հետաքննություն է վարում, սակայն դեռ չի հաջողվել հայտնաբերել գողերին:







































