Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Դատավորներն առևտրային գործարք են կատարել սատանայի հետ. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ելույթ ունենալով հանրահավաքին, անդրադարձել է ՍԴ որոշմանը: Նա ասել է, որ որոշման հրապարակումից հետո որևէ մեկի դեմքին ժպիտ չկար, որովհետև բոլորը հասկանում էին՝ դատավորներն առևտրային գործարք են կատարել սատանայի հետ, նրանք իրենց խիղճը վաճառել են սատանային, միգուցե այդ սատանային՝ Սերժ Սարգսյանին:

Զարուհի Փոստանջյանն այն կարծիքին է, որ որևէ մեկն իրեն գոհ չի զգում այդ գործարքից:

«Գագիկ Հարությունյանը՝ այդ մարդը, հաշվարկներ էր կատարում, թե քանի մարդ է մասնակցել հանձնաժողովներում ընտրական գործընթացներին, փոխարենը հաշվարկեր, թե քանի մարդ է լքել ՀՀ-ն և քանի բողոքին է ընթացք տրվել: Երբ միջնորդություններ էինք անում, այդ ժամանակ Գագիկ Հարությունյանը նյարդայնանում էր, իսկ մենք ասում էինք՝ 1988 ընտրատեղամասերի պարկերը բերենք դատարան և համոզվենք, թե ով ինչ ձայն է ստացել և գրպանել ժողովրդի քվեն»,-ասել է Զարուհի Փոստանջյանը:

Նա նաև նշել է, որ Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի կողմից մերժվեց միջնորդությունը.
«Եթե այդքան ազնիվ եք, կողմ լինեիք այդ միջնորդությանը, բերեիք դրանք դատարան և տեսնեինք՝ ինչ է պարունակությունը, նրանք ատամներով առարկում էին»:

Նա նաև ասել է, որ վկաների, փորձագետների միջնորդեցին հրավիրել դատարան, այս միջնորդությունը և այլ միջնորդություններ մերժվեցին, դատարանն անգործություն դրսևորեց.«Այդ դատարանը պետք է հասկանար, որ իր անգործությամբ նպաստում է, որ սատանան դիմի իրենց և իրենք էլի վաճառեն իրենց խիղճը: Շուրջ 100 տարի առաջ մեր դավաճանները մասնակից դարձան ցեղասպանությանը թուրքերի հետ միասին»,-ասաց նա՝ հավելելով՝ մենք հարգում են մարդուն՝ որպես գերագույն արժեք, որևէ մեկին չենք գնդակահարելու, բայց որևիցե դատավորի չենք ներելու կողոպուտի, քվեի գրպանահատման համար, չենք հանդուրժելու որևէ մարզպետի օրինազանցություն:

Սևանի քաղաքապետը, նրա խոսքով, փոխարենը տղամարդ լինի, ոստիկանություն դիմում է գրել կնոջ նկատմամբ, որն իրեն զրպարտել է՝ չհասկանալով, որ քաղաքացիական դատարանին պետք է հղի իր դիմումը:

«Այսպիսի վախկոտ մարդկանցով էլ փորձել են կազմակերպել ընտրակեղծարարությունը: Սե՛րժ Սարգսյան. Դուք եք կազմակերպել ՀՀ-ում կեղծարարությունը և կեղծիքների ողջ գործընթացը և ժողովրդի քվեն պահում եք, թույլ չեք տալիս բացել»,-ասել է Զարուհի Փոստանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում