Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

Մոսկվան պայմանավորվու՞մ է Աբխազիայի հետ դեպի Հայաստան երկաթուղու բացման հարցում. ITAR-TASS

Այս շաբաթ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Աբխազիայի նախագահների հետ, գրում է Իվան Սուխովը ITAR-TASS-ում:

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր առաջին արտաքին քաղաքական այցն է կատարել փետրվարի 18-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետ, իսկ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Մոսկվա էր ժամանել՝ քննարկելու հետագա տնտեսական համագործակցության և հավանական է 2014թ. Սոչիի Օլիմպիադայում Աբխազիայի մասնակցության հարցերը:

Այսօր Հարավային Կովկասում Հայաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան լոյալ դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ: Ակնհայտ է, որ Վրաստանը դեռևս պատրաստ չէ կտրուկ շրջադարձ կատարել արտաքին քաղաքականությունում և գնալ Ռուսաստանին ընդառաջ, նշում է հոդվածի հեղինակը:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հեռանկարը, չնայած երկու երկրների դիվանագետների և քաղաքական գործիչների անփոփոխ ընկերական հռետորությանը, ընդհանուր առմամբ դեռևս չի ձևավորվել՝ այն դեպքում, երբ ներկայիս Ադրբեջանը Վրաստանի հետ ավելի սերտ ենթակառուցվածքային կապեր ունի, քանի Ռուսաստանի հետ:

«Ժամանակակից հարավկովկասյան բեմի դերասաններն առանց բացառության դեռևս լռելյայն ճանաչում են Ռուսաստանի առաջնությունը: Սակայն եթե մենք հիմա ներկեինք Անդրկովկասի դպրոցական եզրագծային քարտեզը՝ գույնով ցույց տալով Ռուսաստանի ազդեցության մակարդակը տարբեր երկրներում և դրանց պատասխան լոյալության չափը, Վրաստանը և Ադրբեջանը խիստ կտարբերվեին Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի երանգներից: Բավական է հայացք նետել այդ քարտեզի վրա՝ հասկանալու համար, որ այդ երեք տարածքները սխալ եռանկյունի են կազմում: Երեք հիմքերը, այդ թվում՝ նաև ռազմական բազաների տեսքով, կայուն խարսխային դիրք են»,- նշում է հոդվածի հեղինակը և հավելում, որ զարգացման համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային կապեր, որոնք այսօր չկան:

Այդ ենթակառուցվածքային կապերը հնարավոր կլիներ վերականգնել երկաթուղով, որը մինչ վրաց-աբխազական հակամարտությունը (1990-ական թթ. սկիզբ), Սոչին կապել է Սուխումի և Երևանի հետ Արևմտյան Վրաստանի տարածքով:

Ճանապարհի վերականգնման թեման ծագել է այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ «Վրացական երազանք» կոալիցիան, որին հետևեց ռուս-վրացական հարաբերությունների ջերմացում: Սակայն հարցի ռեալ գինն այնպիսին է, որ այս թեմայի քննարկումը սկսելու ցանկացած փորձ առաջացնում է Վրաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանների խիստ քննադատությունը: Սուխովը նշում է, որ տրանսպորտային առումով նման ճանապարհը շրջափակումից կհաներ Հայաստանը, որն այժմ լիովին կտրված է ենթակառուցվածքային սխեմաներից, որոնք Անդրկովկասում կառուցվել են Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի կողմից: Հոդվածագրի կարծիքով՝ դա կհանգեցներ Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, որը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ռուսաստանն իր հերթին կվերադարձներ տնտեսական, քաղաքական, ռազմական ազդեցությունը տարածաշրջանում, որը 1991թ. հետո խիստ նվազել է:

Հայաստանում և Աբխազիայում ճանապարհի հանդեպ հետաքրքրության մակարդակը տարբեր է: Հայաստանի համար դա նոր տնտեսական հնարավորություններ են, սկզբունքորեն նոր կարգավիճակ, որը թույլ կտար ավելի վստահ տոնով քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ հաշտեցման հարցերը: Աբխազիայի համար դա առնվազն տնտեսական մրցակցության աճ է, ընդգծում է Սուխովը և մեջբերում է Անկվաբի բառերը. «Հայաստանի համար նախագիծը շահավետ է, ճանապարհի վերականգնման մասին հստակ առաջարկներ դեռևս չկան, սակայն եթե լինեն, այն սկզբում պետք է քննարկել Աբխազիայի ժողովրդի հետ»:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Մոսկվայում Անկվաբի և Սարգսյանի հանդիպումների ընթացքում երկաթուղու բացման հարցը քննարկվել է, սակայն այդ թեման անմիջապես մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նրա խոսքերով՝ ճանապարհը վերականգնելու քաղաքական կամք կա, սակայն շտապելու կարիք չկա և պետք է հետևել, որպեսզի այն չվնասի Վրաստանի քաղաքական շահերին: Դատելով Վրաստանի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանդեպ ունեցած միասնական դիրքորոշումից՝ հեշտ չի լինել իրագործել այս քաղաքական կամքը: Սակայն պարզ է, որ հենց ճանապարհն է լինելու հայ-ռուսական և հայ-աբխազական հարաբերություններում գլխավոր թեման:

Հարցն իրականում նման կերպ է հնչում՝ կամ ճանապարհը կվերականգնվի, կամ Ռուսաստանը կկորցնի իր դիրքերն Անդրկովկասում, ընդգծում է Սուխովը և հավելում, որ անդրկովկասցի դաշնակիցների հետ ժամերը համեմատելու Մոսկվայի ցանկությունը տեղին է և ճիշտ ժամանակին: Արդեն ապրիլին Վրաստանում կծագեն նոր քաղաքական ռիսկեր, որտեղ ազգայնականները պետք է պայքարեն նախարարների կաբինետի և խորհրդարանի արձակման գայթակղության դեմ, իսկ ամռանը Ադրբեջանը կմտնի նախագահական նախընտրական քարոզարշավի փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում