Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական ամերիկյան համանախագահի նշանակումը կապված չէ ԼՂ հիմնահարցի հետ. Մարկեդոնով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ը մեկ տարվա ընթացքում կնշանակի ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահի: Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը, ով հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կփորձի համապատասխան նշանակումը կատարել այս տարի:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում մշտական համանախագահ նշանակելու որոշմանը՝ կարծիք հայտնեց, որ դրա պատճառն ամենևին էլ այն չէ, թե ԱՄՆ-ը ավելի շատ է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմամբ, կամ որ այդ հարցն իր համար առավել կարևոր նշանակություն է ստացել:

«Չեմ կարծում, որ դա առաջնային հարց է Միացյալ Նահանգների համար, և որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումն այնքան է անհանգստացնում ԱՄՆ-ին, որ պետք է նման որոշում կայացներ: Իմ համոզմամբ՝ այսօր Միացյալ Նահանգների համար հետաքրքրական մի շարք այլ հարցեր կան:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ապա այստեղ, կարծում եմ, մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակից զատ՝ մոտակա ժամանակահատվածում ոչինչ չի լինի»:

Սերգեյ Մարկեդոնովի գնահատմամբ՝ պետքարտուղարը նման որոշում է կայացրել, որպեսզի իրավիճակին քաջածանոթ մեկին ստիպված չլինի կարճ ժամանակահատվածում փոխարինել մյուսով, և ևս երկար ժամանակահատված պահանջվի՝ մինչև վերջինս ծանոթանա խնդրի մանրամասներին:

«Մեկ կամ երկու տարի տվյալ անձը հետաքրքրվում է թեմայով, ուսումնասիրում հարցի մանրամասները, տեղեկացված լինում ամեն մանրուքին, և հեռանալու ժամանակը գալիս է, իսկ այսպես՝ մեկը մշտապես կզբաղվի այդ հարցով: Կարծում եմ՝ որոշման պատճառն այդ է, ուրիշ մեսիջներ փնտրել պետք չէ»:

Հիշեցնենք, որ դեսպան Ռոբերտ Բրադտկեն ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի իր առաքելությունն ավարտել է 2012թ. դեկտեմբերին: ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահն է դեսպան Յան Քելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում