Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի իշխանությունները քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկից՝ Ռոդրիգու դի Ֆրեյտաս լճից դուրս են բերել 65 տոննա սատկած ձուկ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Փորձագետների կարծիքով՝ ձկների սատկելու պատճառը հորդառատ անձրևն է, որը լիճ է լցրել ձկների համար վնասակար մեծաքանակ օրգանական զանգված:
Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, ներկայում լիճը, որտեղ 2016թ. պետք է անցկացվի առագաստանավային սպորտաձևի օլիմպիական մրցույթ, մաքրված է սատկած ձկներից: Քաղաքի իշխանությունները վստահեցնում են, որ դեպքը չի ազդել լճի ջրի որակի վրա:











































