Carlsberg-ը ստուգում է ընկերների նկատմամբ մարդկանց նվիրվածությունը: Նոր գովազդին մասնակցելու համար ընտրվել են մի քանի երիտասարդներ: Նրանց տեղավորել են համապատասխան դեկորացիաներով սենյակներում:
Երիտասարդները ուշ գիշերը զանգահարել են իրենց ընկերներին և ասել, որ խաղատանը պարտվել են, և անհապաղ 300 եվրո չբերելու դեպքում ամեն ինչ վատ կլինի: Ովքեր հասել են իրենց ընկերներին օգնության և հաղթահարել դժվարին իրադրությունը, արժանացել են ծափահարությունների:
Duval Guillaume-ը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործակալություններ, վերջին շրջանում մասնագիտացել են նման տեսակի գովազդում: Վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում նմանօրինակ գովազդ է իրականացնում նաև TNT հեռուստաալիքը, որը քաղաքի փողոցներում տեղադրված կարմիր կոճակը սեղմելու միջոցով առաջարկել է փոքր-ինչ դրամա ավելացնել կյանքին:
Նման սխեմա են կիրառել բելգիացիները Carlsberg գարեջրի նոր արշավում:








































