ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն ստացավ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման՝ ՀԱԿ խմբակցության նախագիծը:
Այդ նախագիծը ընդգրկվելու է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Ըստ նախագծի՝ հանձնաժողովի գործունեության ավարտի ժամկետն է 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերը:
Այնուամենայնիվ, ԱԺ ո՞ր քառօրյայում է այդ նախագիծը քննարկվելու: Միգուցե այն դրվի քննարկման Երևանի ավագանու ընտրություններից հետո կամ աշնանային նստաշրջանի՞ն: Այդ դեպքում արդեն ժամանակավոր հանձնաժողովին գործունեության համար քիչ ժամկետ կմնա: ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ԱԺ նախագահն է որոշում, թե նախագիծը երբ կդրվի քննարկման:







































