Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ համատեղ պատմաբանների հանձնաժողով կազմել՝ 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Haber3 թերթը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նախագահի խոսքով՝ պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը խորհրդարանականների և քաղաքական գործիչների գործը չէ: Գյուլը նշել է, որ դեպքերի ուսումնասիրությանը կարող են մասնակցել այլ երկրներ:








































